Լեզո՛ւն է պետության անտեսանելի սահմանադրությունը
Օրենքը չի կարող հարգանք ներշնչել, եթե այն հնչում է նույն շուրթերից, որոնք վայրկյաններ առաջ պղծում էին խոսքի արժանապատվությունը։
Շփոթել սուր քաղաքական խոսքը լկտիության հետ՝ նշանակում է շփոթել կայծակը աղբանոցից ելնող ծխի հետ։ Պետական գործիչը պետք է լինի փարոս, որը լուսավորում է ճանապարհը դեպի վեր, այլ ոչ թե հայելի, որը բազմապատկում է խավարում կուտակված ամենաստորին բնազդները։
Ծանծաղ ջրերը ցեխ են բերում, մինչ խոր գետը հոսում է հանդարտ և ահեղ։
Նշան Աբասյան